Արդարության հաստատման օրը գալու է, պատերազմի մասին կարևոր հանգամանքներ են բացահայտվելու, դրա համար Փաշինյանը սարսափում է իշխանությունը կորցնելուց։ Այժմ նախաքննություն, հետաքննություն իրականացնող բոլոր մարմինների անունը կարող ենք ջնջել, վրան գրել՝ Նիկոլ Փաշինյան, արդարություն հաստատելու համար պետք է քաղաքական փոփոխություն լինի, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականացվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն պնդումներին, որ մեր հայրենասիրությունը եղել է կայսերապաշտական, բայց մեզ իրական հայրենիք է պետք, Խաչատրյանը ընդգծեց, որ Փաշինյանն ինքն է գնացել մաքսիմալիստական ծրագրերի հետևից, ասելով՝ Արցախն Հայաստան է, բայց ուրիշներին է մեղադրում, որ կայսերապաշտական հայրենասիրություն են ունեցել, ինչը կեղծիք է։
Խոսելով երեկվա այն տեղեկության մասին, որ ԱԱԾ-ն կանխել է իշխանազավթման դեպք, իրավաբանը նկատեց, որ այն քարոզչական բնույթ ունի․ «Քննչական կոմիտեն հայտարարություն չարած, ՔՊ-ն որոշել է, թե թիրախն ով է, այս ամենը պրոպագանդիստական նպատակ ունի՝ մենք լավն ենք, դրա համար մեզ ուզում են վերացնել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments