«Հրապարակ». Այսօր այցելելու են Արմեն Աշոտյանին

Մանրամասներ
աշոտյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ 10 օր առաջ` սեպտեմբերի 11-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դուրս եկավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ մեկ տարուց ավելի գտնվում էր: Նրա նկատմամբ դատավարությունը շարունակվում է, սակայն կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են եւ պատիժն էլ չի կարող մեկ տարվա ազատազրկումից ավելի ծանր լինել` անգամ եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, ուստի դատարանը նրա խափանման միջոցը փոխարինեց տնային կալանքով եւ գրավով: 

Հենց տեղում Աշոտյանի պաշտպանը հարցրել է դատավորին, թե` տնային կալանքի դեպքում պատգամավորների այցելություններ թույլատրվո՞ւմ են, ինչպես եղել է ՔԿՀ-ում, դատավորը պատասխանել է` այո: Մենք տեղեկացանք, որ այսօր մի խումբ պատգամավորներ` Արմեն Աշոտյանի պաշտպանների հետ, պատրաստվում են այցելել նրա տուն` տեսակցության:

Ուշագրավ է, որ իր անմիջական ղեկավարը` Սերժ Սարգսյանը, իր կուսակցական ընկերները` Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը եւ ուրիշներ նրան այցելել չեն կարող, քանի որ պատգամավորի մանդատ չունեն: Այցելել կարող են միայն «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության անդամները, այսինքն` բացառապես պատգամավորները»: