ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Տարիներ շարունակ իշխանությունները թմբկահարում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը՝ բերելով տասնյակ անհամոզիչ գնահատականներ ու փաստարկներ՝ բաստիոն, զեկույցներ և այլն:
Ընդդիմությունն իր հերթին բերում է տասնյակ տեղին փաստարկներ՝ էլի զեկույցներ, աչքի տեսածը և այլն, ապացուցելու հակառակը:
Մինչդեռ Հայաստանի ժողովրդավարացման գնահատման միակ ճիշտ և ինստիտուցիոնալ չափանիշն այլ է: Որպես Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետություն ՀՀ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ տակ գտնվող երկրների ցանկում:
Հայաստանի «ժողովրդավարացումը» առաջին հերթին պետք է դրսևորված լիներ հենց այդ հարթակում:
Եթե իշխանության պնդումները ճիշտ են, ՀՀ-ն վաղուց պետք է հանված լիներ այդ երկրների ցանկից:
Այդպես չէ:
Մնացածը քաղաքական նպատակահարմարությամբ ու քարոզչությամբ թելադրված լոլո է»:
0Comments