«Հարցազրույց չեմ տալիս, դա իմ իրավունքն է, թողեք գնամ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, դիմելով լրագրողներին, ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Ձեզ համար ծանր չէ՞ Վազգեն Սարգսյանի շիրմաքարի առաջ գնալ, կանգնել, ի՞նչ եք ասելու»,- դիմելով Միքայելյանին՝ հարցրեց լրագրողը. «Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում»,- ասաց նա:
«...Խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսելով չի, հելնեմ, ասեմ՝ մտնենք Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն»,- նշեց Միքայելյանը:
Դիտարկմանը՝ միշտ սովոր ենք եղել ԵԿՄ նախագահից դուխով խոսք լսել, ասաց. «Այսօր դուխով խոսքը՝ խելոք մնալն է: Գաղափարապես խելոք պետք է լինենք»:
0Comments