2025թ. հունվարի 20-22-ին հարցվածների 18,5 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ պատրաստ է եկամտահարկին հայտարարագիր ներկայացնել, 19,1-ը որոշ չափով պատրաստ է, 18,2 -ը ավելի շուտ պատրաստ չէ, 31,7- ը հաստատ պատրաստ չէ։ Այս մասին հունվարի 29 -ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։
Նա ավելացրել է, որ հարցվածների ևս 12,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Նավասարդյանը տեղեկացրել է, որ հարցվածների միայն 9,8 տոկոսն է պատասխանել, որ հաստատ գիտի ինչպես լրացնել հայտարարագիրը, 18,9-ը պատասխանել է, որ ավելի շուտ գիտի, 16,1-ը՝ հավանաբար չգիտի, 52,9-ը՝ ընդհանրապես չգիտի։ «Հարցվածների ևս 2,2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշել է փորձագետը։
0Comments