Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ չեն արձակի, այլ կտեղափոխեն միանգամից տուն

Մանրամասներ
ա

Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ չեն արձակի, այլ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան կտեղափոխեն տուն։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Ասել է թե՝ ՔԿՀ-ից Աշոտյանին ազատ արձակվելիս ոչ ոք չի տեսնի. «Միշտ չէ, որ այդպես է լինում, այս դեպքում այդպես է լինելու»:

Իր հերթին պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն ասաց. «Այն, որ այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ են, Արմեն Աշոտյանը կարող էր դուրս գալ,  հարցեր տրվեին, պատասխաններ տրվեին, կարծում եմ՝ քաղաքական իշխանության տեսանկյունից այնքան էլ հարմար չէր: