Ընդիմության առաջնորդը պետք է ի լուր հայությանն ու աշխարհի հայտարարի՝ ինքը կամ հասնում է հռչակված խնդրի լուծմանը կամ իրեն տանում են Թոխմախ

Մանրամասներ
ցույց

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության հետ ամեն բան պարզ է: Իսկ ընդդիմադիր դաշտում կա՞ գոնե 3-4 մարդ, որոնք խորությամբ տիրապետում են ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակի բոլոր նրբություններին: Այդ թվում՝ ներգրավված երկրների ԻՐԱԿԱՆ շահերին ու ԻՐԱԿԱՆ պլաններին: Մյուս անհրաժեշտ նախապայմանների մասին չեմ էլ խոսում:

Ընդդիմության պատասխանատվությունն էս իրավիճակում տասնապատիկ մեծ է: Որքա՞ն կարելի է կրկին փորձել, հետո չստացվելու համար մեղավոր կարգել ում ասես: Կամ էլ պաշտպանվել գործադրված ջանքերի մասին սրտաճմլիկ բացատրություններով:

Հայաստանը ծանր հիվանդ է: Եթե մեկն էս իրավիճակում ունի էդքան պատասխանատվություն, իմաստություն, համարձակություն, կապեր, խելք ու ռեսուրս, որ մոտենա վիրահատական սեղանին, չպետք է վիրահատարանից դուրս գա առանց հիվանդի կյանքը փրկելու: Ուղղակի իրավունք չունի: Ուղղակի կդառնա հանցակից:

Էս իրավիճակում ընդդիմության առաջնորդն, իմ պատկերացմամբ, ժողովրդին հրապարակ հրավիրելուց առաջ պետք է ի լուր հայությանն ու արտաքին աշխարհի հայտարարի՝ ինքը կամ հասնում է հռչակված խնդրի լուծմանը կամ իրեն տանում են Թոխմախ: Նույնիսկ բանտը տարբերակ չպետք է լինի:
Ես նման 3-4 հոգու հազիվ եմ ճանաչում»։