Մարդիկ երկու տեսակի բան են սիրում․ նիկոլականները՝ հաց, հականիկոլականները՝ տեսարան

Մանրամասներ
հանրահավաք

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայն Ֆեյսբուքի երկու հարթակներում ունեմ մոտ 80 հազար հետևորդ, որոնցից շատերը հաճախ գրում են, թե կարևոր են համարում պայքարը, որ իրենք սպասում են հստակ ծրագրի՝ գալիքի ճանապարհները հասկանալու համար։ Նույնկերպ բազմաթիվ մարդիկ իրական կյանքում հանդիպելիս են ասում։

Բայց երբ ասում ես՝ ծրագիր կա, գաղափար կա, արի՝ խոսենք․․․ լռություն է տիրում։

Մարդիկ երկու տեսակի բան են սիրում՝

1․ նիկոլականները՝ հաց

2․ հականիկոլականները՝ տեսարան

Նիկոլականներին տուր հաց և խաղաղության խոստում, և նրանք պատրաստ են թշնամուն տարածքներ տալ, զոհաբերել հայրենիք, ապագա, նույնիսկ սեփական զավակներին։

Հականիկոլականները բավարարվում են Նիկոլին հայհոյելով ու հուսահատության գիրկն ընկնելով՝ ապագայի ոչ մի հույս չտեսնելով ․․․

Տիտղոսային ընդդիմությունն էլ բավարարում է այս մարդկանց սպասելիքը՝ շարունակելով միայն հայհոյել ու քննադատել՝ առանց ապագայի ջահը սեփական ձեռքը վերցնելու կոնկրետ նախաձեռնության, առանց պլանավորված ծրագրի ու հստակ ասելիքի։

Մարդիկ գերադասում են բողոքել․ դա հեշտ է։

Հատուկենտ մարդկանց կգտնես, որոնք հայրենիքի համար պայքարում գործնական քայլերի են գնում, համացանցում գրելուց կամ ցույցերի ժամանակ գոռալուց բացի պատրաստ են բովանդակային ու ծրագրային հստակ աշխատանքի մասնակից դառնալ՝ հանուն վաղվա հաղթանակների։

Ցույցերը և Նիկոլին քննադատելը կարևոր են, բայց ոչ բավարար։ Տուն կառուցելուց առաջ պետք է ստեղծել տան գծագիրը և դրանով աշխատել, չարչարվել, մինչև հաջող ավարտին հասցնես գործը։ Այլապես նստել տան կողքը և ասել, թե ամեն ինչ կորած է, հույս չկա, ժամանակ չկա, կնշանակի սեփական տան ապագան տալ ուրիշներին։

Իսկ ո՞ւր է հայրենիքը․․․

Ո՞ւր է անկոտրում պայքարը․․․

Ո՞ւր է կենացներից անդին աշխատանք անելը․․․

Ո՞ւր է երեխաների ապագա կառուցելը․․․

Հայհոյել ու հուսահատվել կարող են բոլորը․․․ դուք ցույց տվեք ձեր հոգևոր ուժն ու կամքը, շատ հստակ ծրագրերով քայլեք դեպի լույսը, այլապես նիկոլականներից ոչնչով չեք տարբերվում։

Եկեք խոսենք․․․ և դուք կտեսնեք, որ հաղթական ապագան իրականում շատ մոտ է, իսկ բոլոր ոլորտային ծրագրերը պատրաստ են գործողության մեջ մտնելու»։