Պատասխանը կտրվի շուտով․ Իրանի Գերագույն Հոգևոր Առաջնորդի գրասենյակի ղեկավար

Մանրամասներ
իրան

Ակնկալվում է, որ շուտով պատասխան կտրվի Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանությանը։

Այս մասին իրանական տելեգրամ ալիքների փոխանցմամբ հայտնել է Իրանի Գերագույն Հոգևոր Առաջնորդի գրասենյակի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Իսրայելը հրթիռակոծել է Բեյրութը։ Ըստ իսրայելական բանակի ներկայացուցիչների՝ հարվածներից սպանվել է «Հըզբոլլահ»-ի հատուկ գործողություններ իրականացնող «Ռադվան» ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Ակիլը։ Միացյալ Նահանգները երկար տարիներ շարունակ փնտրում էր Ակիլին՝ 1983 թվականին Բեյրութում ամերիկյան դեսպանատան ռմբակոծությանը նրա մասնակցության համար, որի ժամանակ 63 մարդ զոհվել էր։ Ըստ գերմանական Bild պարբերականի՝ ԱՄՆ-ը 7 միլիոն դոլար էր խոստացել նրան հայտնաբերելու համար: