Երեւանից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Աստրախանում

Մանրամասներ
ռուսաստան

«Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Մոսկվա չվերթը, հարկադրյալ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում երկուշաբթի գիշեր, ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով, «Ինտերֆաքսին» տեղեկացրել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։

«Աերոֆլոտ» ավիաընկերության Երեւան-Մոսկվա SU1869 չվերթը հարկադրյալ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում ժամը 12.12-ին, ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ուղեւորն իջեցվել է օդանավից եւ հանձնվել քաղաքի բուժհաստատությանը։ Մնացած ուղեւորների հետ աշխատում են փոխադրողի ներկայացուցիչները։

Նշվել է, որ ավիաընկերության որոշմամբ երթուղու թռիչքը նշանակված է ժամը 14.00-ին։

Կուստոդիեւի անվան «Աստրախան» միջազգային օդանավակայանն ունի դաշնային նշանակության օդանավակայանի կարգավիճակ։ Տեղեկացվել է, որ օդանավակայանը 2023թ.  ուղեւորափոխադրումների հոսքը նվազեցրել է 7,4 տոկոսով՝ մինչեւ 774 հազար մարդ 2022թ.  ցուցանիշների համեմատ։