Նոյեմբերի 14-15-ը Բարսելոնայի և Վալենսիայի շրջաններում կարող են լրացուցիչ ջրհեղեղներ լինել․ Լևոն Ազիզյան

Մանրամասներ
Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․«Առաջիկա շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ջերմաստիճանի զգալի անկում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։

Միջերկրական ծովի ավելի տաք ջրերի ջերմաստիճանային տարբերության պատճառով ավելի շատ ամպրոպներ կառաջանան, և եթե այս անձրևները նորից ձևավորվեն ցամաքին մոտ, նոյեմբերի 14-15-ը կարող են հանգեցնել լրացուցիչ ջրհեղեղներ Բարսելոնայի և Վալենսիայի շրջաններում:

Իսպանիայի օդերևութաբանները շատ ուշադիր հետևում են իրավիճակին, քանի որ տեղումների կանխատեսվող քանակը կարող է գերազանցել 100լ/քմ-ը և առանց այն էլ ճահճացած հողը հերթական աղետի պատճառ կարող է դառնալ»:

Աղբյուրը` Լևոն Ազիզյան