Մանդատները պահում ենք, որ երբ պահը հասունանա, ապահովենք ձայներ Նիկոլ Փաշինյանի մեկ փուլով հեռացման համար. Մկրտչյան

Մանրամասներ
աննա

Նիկոլ Փաշինյանն այս ամբողջ ընթացքում իրավական համակարգն այնպես է ջարդել ու ճկել, որ հնարավորություն կտա իրեն, առանց լրացուցիչ ջանքերի, նկարելու բոլոր այն արդյունքները, որոնք իրեն պետք կգան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններին։

«Իրենց պետք է մի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, հարմարավետությամբ, որպեսզի ընտրություններ կազմակերպելուց Ոստիկանությունն ու հեղինակազրկված ԱԱԾ-ն խնդիրների առաջ չկանգնեն»,-հավելեց պատգամավորը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը շարունակում է իշխող խմբակցության հետ քննարկումներ չունենալ։

Նա նշեց, որ ընդդիմությունն  այս մասով շատ անելիքներ ունի. «Ազնիվ պայքարի, վճռականության կարիք ունի ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը շատ է սուտ խոսում, իսկ մենք ի՞նչ պետք է հակադրենք դրան, ձևական աշխատա՞նք ԱԺ-ում՝ ո՛չ, ազնիվ պայքար։ Մենք ԱԺ-ում մանդատները պահում ենք մի բանի համար՝ հնարավորության դեպքում ունենալ ձայների այն քանակը, որը կհեշտացնի Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը»։