Գլխավոր դատախազությունը հերքում է մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի Սրբուհի Գալյանի փոխարեն հնարավոր է գլխավոր դատախազի տեղակալ նշանակվի Արեւիկ Ավոյանը:
«Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,-NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը հնարավոր է՝ գլխավորի Արեւիկ Ավոյանը:
Թերթը, մասնավորապես, գրել էր. «ՀՀ Գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները ի մի բերելով, պարզեց, որ հավանական թեկնածուի անունը արդեն կա: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին իշխող ուժը արդարադատության նախարարի մեկ ամսվա փնտրտուքներից հետո ի վերջո կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածության վրա. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության՝ հոկտեմբերի 29-ի նիստում Գալյանի թեկնածությունը հաստատվել էր, եւ նա նոյեմբերի 5-ին նշանակվեց նախարար:
Գալյանի հեռանալուց հետո Գլխավոր դատախազությունում «առեղծվածային» ազատում եղավ. մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արեւիկ Ավոյանն ազատվեց պաշտոնից։ Հրամանը նոյեմբերի 4-ին ստորագրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ավոյանն ավելի վաղ զբաղեցրել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրա ազատումը պատահական չի եղել: Գլխավոր դատախազի նախկին օգնականը ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը համակարգելու: Հավանաբար հենց նա էլ կլինի համակարգողը»:
0Comments