«Ժողովուրդ». Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն

Մանրամասներ
տեղակալ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ո՞վ է դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը:

«Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ Գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները ի մի բերելով, պարզեց, որ հավանական թեկնածուի անունը արդեն կա: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին իշխող ուժը արդարադատության նախարարի մեկ ամսվա փնտրտուքներից հետո ի վերջո կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածության վրա. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության՝ հոկտեմբերի 29-ի նիստում Գալյանի թեկնածությունը հաստատվել էր, եւ նա նոյեմբերի 5-ին նշանակվեց նախարար:

Գալյանի հեռանալուց հետո Գլխավոր դատախազությունում «առեղծվածային» ազատում եղավ. մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արեւիկ Ավոյանն ազատվեց պաշտոնից։ Հրամանը նոյեմբերի 4-ին ստորագրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ավոյանն ավելի վաղ զբաղեցրել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրա ազատումը պատահական չի եղել:

Գլխավոր դատախազի նախկին օգնականը ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը համակարգելու: Հավանաբար հենց նա էլ կլինի համակարգողը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում