«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հարցով դիմեց հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին։
«Արդարադատության նախարարության կայքում դուք ձեր կենսագրության մեջ նշել եք, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել եք 2022 թ.մայիսի 20-ից վարչապետի հրամանագրով։ Վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ, կարգադրություններ և դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ։ Էդ իրավական գիտելիքներո՞վ եք դուք ընդհանրապես համակարգում արդարադատության ոլորտում ամբոջ իրավական, օրենսդրական պրոցեսները»,- հարցրեց Էդգար Ղազարյանը։
Լսումները վարող ՔՊ-ական Վարդան Վարդանյանը խնդրեց խոսել լսումների թեմայով։
Ղազարյանը շարունակեց. «Ես հուսով եմ՝ սա ձեր կողմից վերջին համաձակությունն էր ընդհատելու իմ զեկույցը եւ միջամտելու իմ հարցերին եւ զեկույցներին:
Երկրորդ հարցը, վարչապետի որոշմամբ այս օրենսդրական փաթեթը ԱԺ-ում պետք է ներկայացնի արդարադատության նախարարը: ԱԺ-ի կայքում նշված է եղել, որ դուք ներկայացել եք, որպես նախարարի պարտականությունները կատարող: Հիմա արդարադատության նախարարը նշանակված է, նրա բացակայությունն արհամարհանք է վարչապետի՞ նկատմամբ, թե՞ ԱԺ-ի, մասնավորապես, պետաիրավական հարցերի հանձնաժողովի եւ նրա նախագահի:
Այստեղ նշված է, որ այս նախաձեռնության հեղինակը կառավարությունն է: Ընտրկան գործընթացի հիմնական դերակատարներն ու շահառուն քաղաքական կուսակցություններն են: Որեւէ քաղաքական կուսակցության կամ դաշինքի հետ այս օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը քննարկե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ր կուսակցություններն են մասնակցել:
Կառավարությունն իր որոշմամբ այս փաթեթի ընդունումը համարել է անհետաձգելի: Կառավարությունը նախատեսո՞ւմ է առաջիկայում արտակարգ դրություն սահմանել, կամ արդյոք կա՞ այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ մեր երկրի անրտաքին քաղաքական անվտանգության իմաստով, որ կա ռազմական դրության սպառնալիք: Մտադի՞ր է արդյոք կառավարությունը ներքաղաքական պրոցեսները կազմակերպել այնպես, որ առաջանան արտահերթ ընտրություններ: Ինչո՞վ է հիմնավորել կառավարությունը այս փաթեթի ընդունում անհետաձգելի համարելու իմաստով:
Հաջորդը, այս պահին կառավարությունը կազմավորված է ընդամենը ՔՊ անովանումը կրող խմբավորումից: Որպես այդ խմբավորման անդամ, կարո՞ղ եք ասել, թե ձեր խմբավորումը հաջորդ ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, որպեսզի ժողովուրդն իմնա, այս փոփոխությունն անում եք ձեր քաղաքական թիմի, նրա համար նպաստավոր ընտրական դիրք ապահովելու համար, թե՞ բոլոր քաղաքական ուժերի համար գործունեության հնարավորություն ստեղծելու համար»:
Հարցերն ուղղելուց հետո Վլադմիր Վարդանյանն արձագանքեց. «Կարելի է քննարկել ցանկացած հարց, բայց որեւէ վիրավորական արտահայտություն որեւէ մեկի կողմից որեւէ մեկի նկատմամբ համրելու ենք անընդունելի: Դրա համար խնդրում եմ՝ հետայսու խուսափեք վիրավորական բնույթ կրող ձեւակերպումներից: Վիրավորական արտահայտություններ չեմ հանդուրժելու»:
Երբ Էդգար Ղազարյանը փորձեց պատասխանել, Վարդանյանը նկատեց, որ լսումների ժամանակ արձագանքի հնարավորություն նախատեսված չէ եւ խնդրեց անջատել նրա խոսափողը:
Փոխնախարարը պատասխանեց Ղազարյանի հարցադրմանը. «Հրամանագրի մասով՝ ես չեմ տեղադրում կայքում, կստուգեմ, եթե նման սխալ կա, իհարկե, կուղղենք»։
0Comments