«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանկերի եկամուտներն աճել են 21%-ով, վճարած հարկերը նվազել 11%-ով։
2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 172 մլրդ դրամ, ինչը 30 մլրդ դրամով կամ 21%-ով ավել է, քան 2023թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ վճարված հարկերը կազմել են մոտ 82 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է մոտ 11%-ով։
Փաստացի` բանկերի եկամուտներն աճում են , իսկ վճարած հարկերը` նվազում։
Երբ 3 մլրդ դոլար բյուջե ունեցող Հայաստանում բանկային համակարգի շահույթը կազմում է մոտ կես մլրդ դոլար, մտածում ես, որ ժողովուրդը աշխատում է բանկերին հարստացնելու համար, ոչ թե լավ ապրելու»։
0Comments