![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%20%D5%A7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
Կարեւոր է, որ Հայաստանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Էրդողանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ։ Միաժամանակ, Էրդողանը հարձակման մեջ մեղադրել է հայկական կողմին։
«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց մեր ադրբեջանցի եղբայրներից մեկի մահվան։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ադրբեջանն, իհարկե, չի ցանկանում, որ իր տարածքում լինեն անօրինական զինված կազմավորումներ։ Եռակողմ հայտարարությունից անցել է գրեթե երկու տարի (2020 թվականի նոյեմբերի 9-խմբ.)։ Կարեւոր է, որ Հայաստանը հնարավորինս արագ կատարի իր պարտավորությունները»,-ասել է Էրդողանը։
0Comments