ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ի գիտություն
ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս պահին Կոսովոյում գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ:
Նրանք, ՄԱԿ-ի երկու բանաձևերի ուժով, ի թիվս այլ գործառույթների, պետք է երաշխավորեն Կոսովոյի բոլոր համայնքների ազատ տեղաշարժը:
Հ.Գ. Կոսովոյի ոստիկանությունն արգելել է Կոսովոյի տարածքում Սերբիայի անձնագրերով անձանց և սերբական պետհամարանիշներով մեքենաների շարժն ամբողջ Կոսովոյի տարածքում: Իսկ Կոսովոյի հյուսիսում ապրում են հազարավոր սերբեր, որոնք ունեն Սերբիայի քաղաքացիություն և վարում են սերբական պետհամարանիշներով մեքենաներ:
Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են էթնիկ զտումների. նպատակ ունեն մաքրել հյուսիսը բնիկ սերբերից:
Շատ հետաքրքիր է հետևել ԵՄ քայլերին ու գործողություններին»։
0Comments