
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Էլվիրա Նաբիուլինայի թեկնածությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նշանակելու համար։ Խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը համապատասխան հանձնաժողովին հանձնարարել է հարցը ներկայացնել Դումայի խորհրդի քննարկմանը մարտի 21-ին։
Նաբիուլինան Ռուսաստանի ԿԲ-ն ղեկավարում է 2013 թվականից։ Ռուսական զլմ-ներում տեղեկություններ են տարածվել, որ նա պատերազմի մեկնարկից հետո հրաժարական էր ներկայացրել, սակայն Պուտինը մերժել էր։
0Comments