Լուկաշենկոն կարգադրել է բանակը լիարժեք մարտական ​​պատրաստության բերել

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում զինված խռովության փորձի ժամանակ կարգադրել է բանակը լիարժեք մարտական ​​պատրաստության բերել, Մինսկում գեներալների ուսադիրների հանձնման արարողության ժամանակ ասել է քաղաքական գործիչը, հաղորդում է Telegram-ի «Пул Первого»  ալիքը։

«Ես տվել եմ բոլոր կարգադրությունները բանակը մարտական պատրաստության բերելու համար»,- ասել է Լուկաշենկոն։

Քաղաքական գործիչը նշել է, որ իր համար «ցավալի էր դիտել» Ռուսաստանի հարավում տեղի ունեցած իրադարձությունները։

«Մեր քաղաքացիներից շատերը դրանք սրտին մոտ էին ընդունել։ Որովոհետեւ հայրենիքը մեկն է։ Իսկ մեր հայրենիքը Բրեստից մինչեւ Վլադիվոստոկ է․ դա հողն է, ազատությունը եւ մեր ժողովուրդները, որոնք այստեղ ապրում են։ Պատմությունը հիշում է․ բելառուսները կարողանում են պաշտպանել իրենց հողը։ Մենք կանք ու կլինենք ուժեղ բոլոր մարտահրավերներից», -ասել է նա։

Ըստ նրա՝ «չեն լինում գունավոր հեղափոխություններ, եթե երկրում դրա համար պատճառները չկան»։