Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ծրագրում են հատել և վաճառել ուկրաինական անտառը։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։
Ներկայացված է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի՝ «Պաշտպանական հողերի անտառահատումների հնարավորության մասին» նամակը, որն ուղղված է անձամբ Պուտինին, որից պարզ է դառնում, որ օկուպանտ պետությունը նախատեսում է ուկրաինական անտառների զանգվածային հատում։ Նման բան եղել է ֆաշիստական օկուպացիայի տարիներին, գրում են ուկրաինական զլմ-ները։
0Comments