Պուտինը չափազանց նուրբ մաշկ ունի․ Օլիմպիական եռակի չեմպիոնուհի

Մանրամասներ

1

Սինխրոն լողի օլիմպիական խմբային կազմում եռակի չեմպիոնուհի, աշխարհի 14-ակի չեմպիոնուհի, եւ Եվրոպայի վեցակի չոմպիոնուհի Ալլա Շիշկինան պատմել է այն միջադեպի մասին, որն իր հետ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Դա 2012 թվականին էր, երբ Կրեմլում ճանապարհում էին Օլիմպիական խաղերի։ Ես այն ժամանակ նորեկ էի, ընդամենը քսաներեք տարեկան։

Ամբողջապես էյֆորիայի մեջ էի․ Կրեմլ, թիմը, ու ամեն բան այնքան հանդիսավոր էր, ոսկեպատ սրահում։ Էմոցիաները չափազանց շատ էին։ Ու մեզ ճանապարհում էր Վլադիմիր Վլադիմիրովիչը։

Ինչ որ մեկը խմբից գոռաց՝ «Համբուրեցեք նախագահի այտը»։ Ու ես, որ այդ ժամանակ ճիշտ նրա կողքին էի, առանց հետին մտքի, եւ առանց հարցնելու նրան, համբուրեցի նրան։

Բնականաբար դա լուսանկարեցին եւ տիրաժավորեցին բոլոր պարբերականները։

Կարող եմ միայն ասել, որ նա ունի չափազանց նուրբ մաշկ»,- ասեպ է կին մարզիկը НТВ-ի եթերում։

1