Ի՞նչ է հասկացնում Էրդողանը՝ Բրյուսելից հետո Շուշի այցելելով

Մանրամասներ

ա

Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան, որը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ և Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին, պետք է ներկայացնի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ի հայտ եկած նոր իրողությունը և Բաքվի վերահսկողության տակ անցած զգալի տարածքները, այդ թվում՝ Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի քաղաքները:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո, եղբորս՝ (Ադբեջանի նախագահ,-խմբ.) Իլհամ Ալիևի հետ, կուղևորվենք Շուշա, որտեղ մենք լայնամասշտաբ համաձայնագիր կստորագրենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նախորդ շաբաթ ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Շատ խորհրդանշական է, որ նախագահ Էրդողանի այցից առաջ Բաքվում անցկացվել է բարձր մակարդակի թուրք-ադրեջանական ռազմական երկխոսության մասնակիցների հանդիպում: Հիմնական խնդիրն անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն է եղել:

Ավելի վաղ նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է ստեղծել աշխարհում ամենաուժեղներից մեկը և ՆԱՏՕ-ում երկրորդ ամենաուժեղը համարվող «թուրքական բանակի փոքրացված մոդել»: Անկարան ու Բաքուն նույնպես պարբերաբար համատեղ զորավարժություններ են իրականացնում՝ դիվերսիոն խմբերի ոչնչացման և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հմտությունների կիրառմամբ:

Հաստատումն առ այն, որ Թուրքիայի նախագահի այցը վերածվում է քաղաքական ժեստի և ազդանշան է տարածաշրջանային բոլոր խաղացողների համար,  երկու առաջնորդների միջև բանակցությունները «ազատագրված Շուշա»-ում՝ Լեռնային Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքում վարելու որոշումն էր:

Շուշիի կորուստը, որտեղ նախկինում ցուցադրական ուղևորություններ էր կատարում Նիկոլ Փաշինյանը, մնում է անսովոր ցավոտ թեմա ինչպես հայ հասարակության, այնպես էլ քաղաքական գործիչների համար, որոնք վճռական պայքար են մղում այս օրերին իշխանության հասնելու համար:

Մինչ ընդդիմությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Շուշին հանձնելու համար, վերջինս հակադարձել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին: Խոսելով ընտրողների հետ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Օնիկ Գասպարյանը նույնպես պետք է պատասխան տա Շուշիի կորստի համար: Ոչ թե իմ դիմաց, այլ դատարանի առաջ: Ինչպե՞ս պատահեց, որ խումբը, որը պետք է օգներ Շուշիին, մեկուկես օր ուշացավ»:

Այս ֆոնին, տարածաշրջանում Թուրքիայի առաջնորդության նոր «հայտի» մեկ այլ հաստատում էր հունիսի սկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Անկարա կատարած պետական այցը:

«Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին աշխատել մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս առումով շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Թուրքիան սատարում է ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա», - Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ վճռական է հնարավորինս արագ անցկացնելու թուրք-վրացական ռազմավարական խորհրդի նիստ՝ քննարկելու երկկողմ և բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Իր հերթին, Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնել և խորացնել համագործակցությունը: Բացի այդ, նա Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել Թբիլիսի:

kommersant.ru

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան