«Հըզբոլլահ»-ը հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

Մանրամասներ
«Հեզբոլլահ» հրթիռ իսրայել

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ իր զինյալները չորեքշաբթի «Qader 1» բալիստիկ հրթիռ են արձակել՝ ուղղված Թել Ավիվի արվարձանում տեղակայված իսրայելական հետախուզական «Մոսադ» գործակալության կենտրոնակայանի վրա, հայտնում է Al Mayadeen-ը:

Ըստ շարժման հայտարարության՝ «Մոսադ»-ի շտաբը պատասխանատու է ամբողջ Լիբանանում շարժման առաջնորդների սպանության և փեյջերների ու դյուրակիր ռադոսարքերի պայթեցման, տասնյակ մարդկանց սպանության և հազարավոր վիրավորների համար:

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է «հաջակցություն Գազայի հատվածում տոկուն պաղեստինցի ժողովրդի և նրանց քաջարի ու ազնիվ դիմադրությանը և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի»: Դա աննախադեպ հարձակում է, քանի որ առաջին դեպքն է, երբ լիբանանյան շարժումը հրթիռակոծում է Թել Ավիվի արվարձանները: