Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ իր զինյալները չորեքշաբթի «Qader 1» բալիստիկ հրթիռ են արձակել՝ ուղղված Թել Ավիվի արվարձանում տեղակայված իսրայելական հետախուզական «Մոսադ» գործակալության կենտրոնակայանի վրա, հայտնում է Al Mayadeen-ը:
Ըստ շարժման հայտարարության՝ «Մոսադ»-ի շտաբը պատասխանատու է ամբողջ Լիբանանում շարժման առաջնորդների սպանության և փեյջերների ու դյուրակիր ռադոսարքերի պայթեցման, տասնյակ մարդկանց սպանության և հազարավոր վիրավորների համար:
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է «հաջակցություն Գազայի հատվածում տոկուն պաղեստինցի ժողովրդի և նրանց քաջարի ու ազնիվ դիմադրությանը և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի»: Դա աննախադեպ հարձակում է, քանի որ առաջին դեպքն է, երբ լիբանանյան շարժումը հրթիռակոծում է Թել Ավիվի արվարձանները:
0Comments