Որոշ մթերքներ խթանում են սերոտոնինի արտադրությունը, եւ դրանց օգտագործումը կարող է լավացնել տրամադրությունը, պնդում է Սննդի եւ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի գիտաշխատող, սննդաբան Օլգա Գրիգորյանը:
Այդ մթերքների թվում են՝ շոկոլադ, բանան, պանիր:
«Սակայն լավ ինքնազգացողության եւ տրամադրության համար հարկավոր չէ հույսը դնել որոշակի մթերքի վրա»,- ասել է նա «Իզվեստիա»-ի հետ զրույցում:
Նա նաեւ խորհուրդ է տվել ճիշտ սնվել եւ մարզվել, ինչը եւս լավացնում է տրամադրությունը:
Սննդաբան Դարյա Ռուսակովան, իր հերթին, ավելացրել է, որ նման մթերքները պետք է օգտագործել չափավոր: Այսպիսով, քաղցրավենիքի քանակը չպետք է գերազանցի մեկ օգտագործման համար 20-30 գրամը:
«Ցանկալի է այն օրվա առաջին կեսին ուտել: Եթե մենք խոսում ենք շոկոլադի կամ չորամրգերի մասին, ապա այդ մթերքներում բացի տրամադրության եւ իմունիտետի օգտակար խթանիչներից կան նաեւ պարզ շաքարներ, որոնք մենք փորձում ենք սահմանափակել մեր սննդակարգում»,-նշել է նա:
Բժիշկ, սննդաբան Նատալյա Գերասիմովայի խոսքով՝ տրամադրություն բարձրացնող շատ մթերքներ կարող են պարունակել վնասակար հավելումներ:
«Մասնավորապես, նատրիումի գլուտամատ պարունակող մթերքները կարող են ոչ միայն դրական էմոցիաներ առաջացնել, այլ նաեւ որոշակի էմոցիոնալ կապվածություն ձեւավորել այդ մթերքի նկատմամբ: Օրինակ, նման մթերքի թվում է երշիկը»,-նշել է մասնագետը:
0Comments