Իշխանությունները վերածվել են սովորական պոլի շորի, որը հայ ժողովրդի բյուջեից պարգևավճար է ստանում՝ Հայաստանը քանդելու դիմաց

Հպարտ հային, ով ուներ ազգային բանակ, անկախ պետականություն, կարողացան խաբել և ձեռքից վերցնել 5 քաղաքներ, 4 քաղաքատիպ ավաններ և 286 գյուղեր

ա

Նիկոլի հրահրած պատերազմի եւ նրա անփառունակ ավարտից հետո Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային քաղաքականության այնպիսի ծուղակում, որից փրկվելու համար գերջանքեր են անհրաժեշտ։

Այս մասին իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն

Նիկոլի հրահրած պատերազմի եւ նրա անփառունակ ավարտից հետո Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային քաղաքականության այնպիսի ծուղակում, որից փրկվելու համար գերջանքեր են անհրաժեշտ: Մեր շուրջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական առեւտուր, որից յուրաքանչյուրն ուղակի կամ անուղակի վերաբերում է մեր երկրի հետագա ճակատագրին:

Փոխարենը, նիկոլիզմով տառապող Հայաստանում,  իշխանությունը՝ օգտագործելով ոստիկաններին եւ օգտվելով բանակային սպայակազմի կրավորական կեցվածքից,  համառորեն շարունակում է Հայաստանի եւ Արցախի ապագան կործանելու իր քաղաքականությունը:

Քաղաքային բակերում եւ գյուղամիջում, ձմռան արեւի թույլ շողերի տակ պարապությունից տաքացող նիկոլական նախկին ընտրազանգվածը, ուղղեղներին "զոռ տալով" եւ ներքաղաքական բամբասանքների թեմաները շրջանառելով, դեռեւս լավ չեն հասկացել, թե ինչպիսի՞ աղետ ու չարիք է բերել իրենց Նիկոլը, հենց իրենց գլխին:

Նիկոլի կոշիկները լիզող պատգամավորները, տարբեր միջազգային եւ ներքին հարթակներում, աննկարագրելի հիմարություններ դուրս տալով, էշությունների իսկական շքերթի են վերածել Հայաստանի քաղաքական նկարագիրը:

Իսկ զուգահեռ իրականության մեջ, հունվարի 30-ին, Ակնայի (Աղդամ-Մարզիլլի) մոտակայքում, հանդիսավոր կերպով բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգայի կենտրոնը: Առաջին անգամ ռուս եւ թուրք զինծառայողները միասին պետք է աշխատեն մեկ կենտրոնում, որի նպատակն է կրակի դադարեցման ռեժիմին հետեւելը: Սա նշանակում է, որ Թուրքիան, արդեն պաշտոնապես առաջին հաստատուն քայլն է իրականացրել Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը գրանցելու համար:

Ըստ Թուրքիայի ռազմական փոխնախարար Ղարաօսմանլուի, այս կենտրոնն ամբողջ տարածաշրջանի համար ունենալու է կարեւոր ռազմավարական նշանակություն, որտեղ դիտարկվելու եւ քննարկվելու են տարածաշրջանային կայունության բոլոր խնդիրները: Այսինքն, Նիկոլի անխոջ ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ենթարկված ու այդպես էլ խելքի չեկած հայ ժողովուրդը, իր անվտանգության եւ տարածաշրջանային շահերը դրել է թուրքական յաթաղանի բարեհաճության տակ: Եվ հիմա թուրքերը պետք է որոշեն, որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու ինչի՞ համար հայերը կարող են զորք ունենալ, կամ չունենալ, եւ ընդհանրապես՝ տեղաշարժվել: Ահա հպարտ քաղաքացու անխելք որոշման ու թուրքական փողերով իրականացված սորոսյան դիվերսիայի հերթական արդյունքը:

Հպարտ հային, ով ուներ ազգային բանակ, անկախ պետականություն, միջազգային հեղինակություն, ձեւավորվող տնտեսություն, քաղաքական ինքնուրույն միտք, սեփական շահեր, հոգեւոր-մշակութային առանցք՝ կարողացան խաբել: Կարողացան խաբել եւ ձեռքից վերցնել 5 քաղաքներ, 4 քաղաքատիպ ավաններ եւ 286 գյուղեր: Հպարտ հային ասեցին, որ դու այսուհետ հպարտ քաղաքացի ես, որի լավագույն հեռանկարը ազատ արտագաղթի մեջ է լինելու:

Արդյունքում, Ակնայի մերձակայքում, ընդամենը երեք ամսում մոտ, 4 հեկտար տարածքի վրա կառուցվեց 65 կեցավայրից բաղկացած մոնիտորինգի համատեղ կենտրոն՝ 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողների համար: Կենտրոնում տեղակայվելու է նաեւ անօդաչու թռչող սարքերի բազան, որն Արցախի եւ հարակից օադային տարածքներից իրականացնելու է մշտադիտարկում: Կենտրոնն ունենալու է ռուս եւ թուրք գեներալների համատեղ համահրամանատարություն, եւ մշտական կապ Մոսկվայի ու Անկարայի հետ: Իսկ կենտրոնի անվտանգությունն ապահովելու են ադրբեջանական ստորաբաժանումները:

Ինչպես տեսնում եք, Հայաստանը տարածաշրջանում այլեւս գոյություն չունի: Ոչ թե պարտվել է դրա համար, այլ որովետեւ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները վերածվել են սովորական պոլի շորի (քաղաքական իմաստով), որն իրեն սպասարկող պետական ու ռազմական ապարատի հետ միասին, հայ ժողովրդի բյուջեից շարունակում է աշխատավարձ ու պարգեւավճար ստանալ՝ Հայաստանը քանդելու դիմաց:

Ու՞մ շահերն է սպասարկելու ռուս-թուրքական կենտրոնը, Հայաստանի թե՞ Արցախի: Պատասխանը միանշանակ է. քանի դեռ նիկոլիզմը Հայաստանում տեղ ունի, կենտրոնն անտեսելու է  եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի շահերը»։