«Իրանը ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը՝ դա դիտարկելով որպես խաղաղությանն ուղղված քայլ». Իրանի ԱԳ նախարար

Հայտարարություն

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հաստատման համար ներդրված բոլոր ջանքերը, գրում է tasnimnews.com կայքը: 

«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ այն դիտարկելով որպես խաղաղությանն ուղղված քայլ»,- թվիթերյան իր էջում գրել է Զարիֆը: 

Պաշտոնյան Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է բովանդակային երկխոսություն վարել, ինչպես նաև բարձր է գնահատել կրակի դադարեցման ուղղությամբ ռուս հարևանների ներդրած կառուցողական ջանքերը: