Մարտի 1
Ես լսում եմ ձեր աղաչանքը: Ոչ մի կանչ անլսելի չի մնում: Անչափ շատ են Ինձ դիմողները, սակայն քչերն են սպասում, որպեսզի լսեն իրենց ուղղված Իմ Խոսքը, երբ այդ Խոսքը անչափ անհրաժեշտ է իրենց հոգու համար:
Իմ խոսքերը կյանք են, հետևաբար լսել Իմ Խոսքը՝ նշանակում է Կյանք, Բժշկություն և Ուժ ստանալ: Ամեն բանի համար Ինձ վստահեք: Երբ ամենքի հետ Սիրով վարվեք, շուտով փոխարենը անպայման կստանաք:
Իրագործեք Իմ մտահղացումները և Ինձ թողեք կատարումը ձեր մտադրությունների: Ինձ իբրև Փրկիչ ու Թագավոր ընդունեք և ըստ այդմ էլ վարվեք Ինձ հետ: Բայց չմոռանաք միաժամանակ մոտենալ Ինձ՝ շատ սիրելի մեկի քաղցր մտերմությամբ:
Իմ կողմից տրված կանոնները պահեք հաստատակամորեն, համբերատարությամբ ու սիրով, հավատքով ընթացեք ու հարատևեք թելադրանքները կատարելու մեջ. այդժամ կտեսնեք, որ կհարթվեն դժվարության բոլոր բլուրները, կծածկվեն աղքատության բոլոր փոսերը, և ձեզ ճանաչող բոլոր մարդիկ այդպես կիմանան, որ Ես Եմ Տերը: Սեր տեղացեք:
0Comments