Տարածաշրջան կատարած հերթական այցի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել:
Հիշեցնենք, որ իրենց այցի շրջանակներում համանախագահները հասցրեցին հանդիպել Արցախի նախագահի, Հայաստանի վարչապետի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են իրենց մտադրությունը մինչև այս տարվա վերջ ևս մեկ հանդիպում անցկացնելու հարցում:
Առաջիկայում ՄԽ համանախագահները մեկնելու են Վիեննա, որպեսզի հանդիպեն ԵԱՀԿ և Մինսկի խմբի երկրների մշտական խորհրդի նախագահի հետ:
0Comments