Ընթացիկ հետազոտություն է, դեռ պատասխանները չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով այն մասին, որ հայրը երկու անգամ արդեն հետազոտություն է անցել ԲԿ-ում:
Լևոն Քոչարյանը չմեկնաբանեց տեղեկությունները, թե ինքը ևս մայրիկի հետ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրտսեր Քոչարյանը չմեկնաբանեց նաև հարցը՝ արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի հարցը:
Խոսելով Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի մասին՝ Լևոնն ասաց, որ նման հոդվածի մեջ տղաներին մեղադրելն աբսուրդ է. «Այս դեպքն ապացուցեց, որ մեր երկրում երկակի ստանդարտներ են կիրառվում: Երբ Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին պետք է որոշում կայացներ ՍԴ որոշման հիման վրա, երկրի երկու առաջին դեմքերը այդ որոշումն ապօրինի որակեցին, ինչն անընդունելի է: Դրանից հետո դատավորն անտեսեց ՍԴ-ի որոշումը: Էլ չեմ ասում դատավորներից մեկին գցելու, ՍԴ դատավորին խոչընդոտելու մասին: Դրանց դեպքում որևէ բան չարվեց, իսկ տղաների դեպքում արեցին»:
Լևոն Քոչարյանի խոսքերով, կարելի է քննարկել, թե որքանով էր ճիշտ տղաների արածը, սակայն նման հոդվածով մեղադրանքը սխալ է. «Հիշեք Նարեկ Մալյանի դեպքը: Հիմա այդ նկարողներին բռնե՞լ են, թե չէ: Իսկ այս դեպքում տղաներից մեկն ընդամենը տեսախցիկն է բռնել»:
0Comments