Պուտինին վիրավորած վրացի լրագրողը կանչվել է հարցաքննության

Հարցաքննությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել հայտնի հեռուստալրագրող Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում վիրավորանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահի հասցեին: Գրում է ՌԻԱ Նովոստին։

Հարցաքննությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին հարցաքննության կկանչվի «Ռուսթավի 2» տեղեկատվական բաժնի նախկին ղեկավար Նոդար Մելաձեին։