Հանուն Ռեալի Մոուրինյուն մերժել է Միլանին, Մոնակոյին ու ևս երեք ակումբների

Ժոզե Մոուրինյուն 2010-2013 թվականների ընթացքում արդեն իսկ մարզել է «արքայական» ակումբը

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որը ներկա պահին մարզում է Զինեդին Զիդանը։ Այս մասին գրում է Goal-ը։ 

Աղբյուրի տեղեկությամբ՝ Ժոզեն մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մերժել է «Միլանի», «Մոնակոյի», «Լիլի», «Վոլֆսբուրգի» և «Շալկեի» առաջարկները։ 56-ամյա մասնագետը այս ընթացքում հետևել է նաև «Բավարիայում», ՊՍԺ-ում և «Յուվենտուսում» ծավալվող իրադարձություններին։ 

Հաղորդվում է, որ Մոուրինյուն մերժել է այս առաջարկները, քանի որ սպասում է Մադրիդի «Ռեալ» վերադարձին։ 

Ժոզե Մոուրինյուն 2010-2013 թվականների ընթացքում արդեն իսկ մարզել է «արքայական» ակումբը։ Նրա գլխավորությամբ մադրիդցիները 2012-ին ռեկորդային միավորների քանակով հռչակվեցին Իսպանիայի չեմպիոն։