Բաղադրիչներ
- Ալյուր – 200 գ
- Թթվասեր – 2 ճ/գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Դեղնուց – 4 հատ
- Կիտրոնի կեղև – 2 թ/գ
- Կարագ – 2 ճ/գ
- Վանիլին՝ ըստ ճաշակի
- Շաքարավազ
Պատրաստման եղանակը
- Մաղած ալյուրի մեջ փոսիկ բացել և լցնել սառը կարագը, թթվասերը, շաքարավազը, դեղնուցները և կիտրոնի քերած կեղևը:
- Խառնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի փափուկ, առաձգական խմոր:
- Խմորից գնդիկներ ձևավորել, որոնց էլ տալ կրենդելի ձև:
- Թխվածքաբլիթները թավալել շաքարավազի մեջ և տեղավորել յուղաթղթով պատված տապակի վրա:
- Թխել 200 աստիճան ջեռոցում 15 րոպե:
- Պատրաստեց Անի Գաբուզյանը
0Comments