Երեւանի «Տորպեդոյի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի հետ, ով առողջական խնդիրներ ունի:
Ակումբը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում փորձառու մասնագետին:
Նախորդ երկու հաղթական խաղերում «Տորպեդոյի» գլխավոր մարզիչի պարտականությունները կատարում էր Ալբերտ Աճեմյանը, որը շուտով կհաստատվի այդ պաշտոնում:
41-ամյա Աճեմյանը հանդես է եկել հայկական մի շարք առաջատար ակումբներում, որպես մարզիչ աշխատել է «Ուլիսում», «Արարատում», «Արցախում», Արևմտյան Հայաստանի հավաքականում, իսկ նախորդ ամիսներին ընդրկված էր Սամվել Դարբինյանի մարզչական շտաբում:
0Comments