Ղազախստանում կինը դստերն ու որդուն լույս աշխարհ է բերել 2.5 ամիս տարբերությամբ

Մանրամասներ
մայր մանուկ

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխայի է լույս աշխարհ բերել շուրջ երկու ամիս տարբերությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Ինչպես հաղորդվում է, Ուրալսկի բուժկենտրոններից մեկում ծննդաբերած կնոջ աղջիկը լույս աշխարհ է եկել 25 շաբաթական ժամկետում, իսկ երկու ամիս 16 օր անց ծնվել է երկար սպասված որդին:

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, նման արտասովոր դեպքը բացատրվում է կնոջ օրգանիզմի անատոմիական առանձնահատկությամբ, մասնավորապես՝ կրկնակի արգանդով:  

Նշվում է, որ նման դեպքերում երեխայի ողջ լույս աշխարհ գալու հնարավորությունը հավասար է 1-ը 50 մլն-ի հարաբերության, սակայն բժիշկների պրոֆեսիոնալության շնորհիվ մոր և երեխաների մոտ ամեն ինչ նորմալ է:

25 շաբաթականում ծնված աղջիկը լույս աշխարհ է եկել 850 գրամ քաշով և 42 սմ հասակով, իսկ տղան՝ 2.9 կգ քաշով և 50 սմ հասակով: