Արդյոք պատրա՞ստ եք հարաբերությունների. չորս կարեւոր նշան

Մանրամասներ
աղջիկ տղամարդ

1. Ավարտե՞լ եք ձեր նախկին հարաբերությունները

Ոչ թե ձեւականորեն եք կտրել կապերը բոլոր նախկին տղամարդկանց հետ, այլ իսկապես ներել եք նրանց: Եթե ոչ, ե՛ւ անցյալի վիրավորանքը, ե՛ւ հիասթափությունները դեռ կխանգարեն ձեզ, մի՛ շտապեք: Հակառակ դեպքում հին խնդիրները կկանգնեն նոր զգացմունքի ճանապարհին, եւ դրանք կսկսեք լուծել արդեն այլ հարաբերություններում: Իսկ ձեր ապագա ամուսինն արդյոք պե՞տք է պատասխան տա նախկին տղամարդկանց մեղքերի համար:

2. Պատրա՞ստ եք լինել այնպիսին, ինչպիսին կաք

Այնպիսին, ինչպիսին ձեզ գիտեն ձեր կատուն ու վաղեմի տնային բույսը, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ձգտում եք ներկայանալ առաջին ժամադրության ժամանակ: Ընտանեկան կյանքը երկարատեւ է, եւ տարիների հետ «դեմքը պահելն» առանձնապես դժվար է դառնում: Եթե պատրաստվում եք ամուսնանալ, համոզվեք, որ ձեր ընտրյալը ձեզ ճանաչում է հենց այնպիսին, ինչպիսին կաք:

3. Ձեր տղամարդկանց համար ակնկալիքների սահմա՞ն եք նշում

Եթե մինչեւ հիմա ասում եք՝ «միայն հաջողակ, առատաձեռն, բարի եւ կապույտ աչքերով», ապա զարմանալի չէ, որ նա չի հայտնվում: Տղամարդը տեխնիկական բնութագրերի հավաքածու չէ, այլ մարդ, որը ցանկացած պահի հաջողակից կարող է շարքային դառնալ, իսկ հետո՝ հակառակը: Նա նույնպես իրավունք ունի ժամանակ առ ժամանակ բարկանալ եւ չկատարել հերթական քմահաճույքը: Եվ, ամենակարեւորը, նա ամենեւին էլ պարտավոր չէ համապատասխանել ինչ-որ մեկի ակնկալիքներին:

4. Պատրա՞ստ եք փոխվել

Դառնալ ավելի զիջող, համարձակ եւ վճռական, համբերատար ու հանգիստ: Համատեղ կյանքը շատ շուտով փոփոխություններ կպահանջի, որոնք ընդունելու գլխավոր պայմաններից են ճկունությունն ու հանգամանքներին հարմարվելու ունակությունը: Ուղղամիտ եւ անկոտրում կանանց համար սա ամենադժվար բանն է: Նրանց դժվար է հասկանալ, որ հանուն ընտանիքի փոխվելն ու բռնակալ ամուսնուն հարմարվելը տարբեր բաներ են: