Քո արածը քեզ է վերադառնում․ Իրական պատմություն

Մանրամասներ

1

Մի շոտլանդացի ֆերմեր տուն վերադառնալիս անցնում էր ճահճոտ տարածքի մոտով: Հանկարծ նա մեկի օգնության կանչն է լսում: Ֆերմերը անմիջապես օգնության է նետվում և տեսնում է, թե ինչպես է մի երիտասարդ տղա հայտնվել ճահճի մեջ և աստիճանաբար սուզվում է: Տղան փորձում էր դուրս գալ, բայց նրա բոլոր ջանքերը էլ ավելի էին վատացնում դրությունը: Տղան գոռում էր հուսահատությունից ու վախից: Ֆերմերը շտապ մի հաստ ճյուղ է պոկում և զգուշորեն մոտենալով` այն մեկնում է տղային: Տղան բարեհաջող դուրս է գալիս ճահճից: Նա դողում էր, լաց էր լինում, բայց կարևորն այն էր, որ նա փրկված էր:

- Գնանք իմ տուն, - առաջարկում է նրան ֆերմերը, -դու պետք է հանգստանաս, չորացնես շորերդ և քեզ տաքանալ է պետք:

- Ոչ, ոչ, - մերժում է տղան, - ես պետք է տուն գնամ, հայրս սպասում է, նա արդեն հավանաբար անհանգստանում է:

Երախտագիտությամբ նայելով իրեն փրկողին` տղան վազեց տուն:

Առավոտյան ֆերմերը հանկարծ տեսնում է, թե ինչպես է իր տանը մոտենում մի շքեղ կառք: Կառքից դուրս է գալիս շքեղ հագնված մի տղամարդ և հարցնում է ֆերմերին.

- Դո՞ւք եք երեկ փրկել իմ տղային:

- Այո, - պատասխանում է ֆերմերը:

- Ինչպե՞ս փոխահատուցեմ Ձեզ այդ լավության համար, - հարցնում է պարոնը:

- Մի նեղացրեք ինձ, պարո՜ն: Դուք ինձ ոչինչ էլ պարտավոր չեք: Ես ընդամենը արել եմ այն, ինչ կաներ իմ փոխարեն ցանկացած նորմալ մարդ:

- Չէ, ես չեմ կարող այս ամենը այսպես թողնել, քանի որ իմ տղան շատ թանկ է ինձ համար: Ասեք ցանկացած թիվ, - պնդում է պարոնը:

- Այս ամենի հետ կապված ես ավելացնելու էլ ոչինչ չունեմ: Հաջողություն, - ասում է ֆերմերը և շրջվում է, որպեսզի գնա ու այդ պահին հանկարծ տանից դուրս է գալիս նրա տղան:

- Ձեր տղա՞ն է, - հարցնում է հարուստ հյուրը:

- Այո, - հպարտությամբ պատասխանում է ֆերմերը` շոյելով տղայի գլուխը:

- Եկեք այսպես անենք: Ես Ձեր տղային ինձ հետ Լոնդոն կտանեմ և կվճարեմ նրա ուսման համար: Եթե նա նույնքան շնորհակալ մարդ լինի, որքան նրա հայրն է, ապա ո՛չ ես, ո՛չ Դուք հետագայում չենք փոշմանի դրա համար:

Տարիներ են անցնում: Ֆերմերի տղան ավարտում է դպրոցը, հետո` բժշկական համալսարանը: Հետագայում նա ամբողջ աշխարհին հայտնի է դառնում` հայտնագործելով պենիցելինը: Նրա անունն էր Ալեքսանդր Ֆլեմինգ:

Պատերազմից առաջ Լոնդոնի ամենաթանկարժեք կլինիկաներից մեկում` թոքերի ծանր բորբոքումով հայտնվում է մեծահարուստ պարոնի տղան: Ինչպե՞ս եք կարծում և ի՞նչը փրկեց նրա կյանքը:

Այո, պենիցելինը, որը հայտնագործել էր Ալեքսանդր Ֆլեմինգը`այն նույն ֆերմերի տղան:

Այն հարուստ պարոնի անունը, ով Ֆլեմինգին ուսման էր տվել, Ռանդոլֆ Չերչիլ էր: Նրա տղայի անունը Ուինսթոն Չերչիլ էր, ով հետագայում դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետը: Եվ մի անգամ Չերչիլը այդ կապակցությամբ ասել է.

«Քո արածը քեզ է վերադառնում»: