Իսպանացի լրագրող Էթել Բոնեն կատալոներեն նյութ է հրապարակել Հայոց Ցեղասպանության մասին

Նյութը պատրաստելու նպատակով լրագրողը այցելել է Հայսատան, (ՀԵԲ)կազմակերպությունը օգնել է նրան հավաքել հոդվածի համար անհրաժեշտ բոլոր նյութերը, կազմակերպել է այցելություն Ծիծեռնակաբերդ և կազմակերպել հանդիպումներ ցեղասպանությունը տեսած ժառանգների հետ

Ընթերցողների լայն զանգված վայելող, բացառապես կատալոներեն լույս տեսնող «Diari ARA» օրաթերթում տպագրված հոդվածում Բոնեն կյանքի է կոչել հայ բնակչության հանդեպ Երիտթուրքերի կառավարության վայրագությունների մասին դրվագները՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հիշողություններն արթնացնելու միջոցով։   

Նյութը պատրաստելու նպատակով լրագրողը այցելել է Հայսատան՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ)» հասարակական կազմակերպության օժանդակությամբ։ Վերջինս օգնել է լրագրողին կազմակերպչական հարցերում, հավաքել հոդվածի համար անհրաժեշտ բոլոր նյութերը, տրամադրել է նախնական տեղեկություն է Հայոց Ցեղասպանության մասին, կազմակերպել է այցելություն Ծիծեռնակաբերդ եւ որ առավել հատկանշական է՝ գտել ցեղասպանության վերապրածների երկրորդ սերնդի ժառանգների եւ կազմակերպել լրագրողների հարցազրույցները նրանց հետ։