Բոլթոնը բարձր է գնահատել Պուտինի հետ անձնական հարաբերությունների վերաբերյալ Թրամփի մտքերը

Ամերիկացի խորհրդականը նշել է, որ երկու կողմերն էլ տարաձայնություններ ունեն տարբեր հարցերի շուրջ, սակայն Թրամփը, նրա կարծիքով, հուսով է, որ «իր ունեցած անձնական կապը կվերածվի ավելիին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հարաբերությունները գնահատում է լավ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Ինտերֆաքս»-ը:

«Կարծում եմ, որ նախագահ Թրամփը հավատում է, որ շատ լավ անձնական կապեր ունի նախագահ Պուտինի հետ»,-ասել է Բոլթոնը:

Ամերիկացի խորհրդականը նշել է, որ երկու կողմերն էլ տարաձայնություններ ունեն տարբեր հարցերի շուրջ: Սակայն Թրամփը, նրա կարծիքով, հուսով է, որ «իր ունեցած անձնական կապը կվերածվի ավելիին»:

Հիշեցնենք, որ Օսակա քաղաքում G20 գագաթնաժողովի ընթացքում Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարը հասարակ  մարդ չէ և հիանալի տղա է: Բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ: