Օգոստոսի 6
Առանձնանալու և Ինձ հետ հանգստանալու համար ավելի շատ ժամանակ հատկացրեք: Եթե Ես՝ Աստծո Որդիս, կարիք ունեի խաղաղ հաղորդակցության Իմ Հոր հետ՝ առանձնության մեջ, հեռու՝ աղմուկներից ու գործերից, հապա որքան ավելի դուք կարիք կունենաք այդ հաղորդակցության:
Հոգով վերալցվելը մեծ անհրաժեշտություն է: Այդ մեկուսանալը, լուռ փակվելը ձեր էության գաղտնարաններում, այդ առանձին մնալը Ինձ հետ՝ բացարձակ անհրաժեշտություն է:
Այդ մեկուսացումներից կվերադառնաք երբեմն այնքան զորացած, որ ի զորու կլինեք օրհնել ու բժշկել ուրիշներին:
0Comments