Սուրճը` ճարպակալման և շաքարախտի դեմ. փաստում են գիտնականները

Մանրամասներ
սուրճ սիրուն աղջիկ

Սուրճն ակտիվացնում է մարմնի պաշտպանական մեխանիզմները, որոնք կարող են դառնալ գիրության և շաքարախտի դեմ պայքարի բանալին: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը՝ հղելով Medical Xpress-ին, այս մասին հայտարարել են Նոթինգհեմի համալսարանի հետազոտողները:

Սուրճն ակտիվացնում է մուգ դարչնագույն ճարպը, որը, ի տարբերություն ավելցուկային կալորիաներ պահպանող սպիտակ ճարպի, մասնակցում է մարմնի ջերմության արտադրմանը՝ ճարպի այրման ճանապարհով:

«Սուրճի օգտագործման ավելացումը բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը, ինչպես նաև ավելորդ կալորիաների այրումն օգնում է նվազեցնել քաշը»,- ասում է Նոթինգհեմի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մայքլ Սիմոնդսը:

Այնուամենայնիվ, գիտնականները դեռ չեն պարզել, թե սուրճի բաղադրիչներից որն է խթանում մուգ դարչնագույն ճարպի առաջացումը: