Գրեթե կասկած չկա, որ ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի արտոնյալ ժամանակահատվածը չի երկարաձգվելու։
Տարբեր հաշվարկներով և գնահատականներով /միջինացված/ 2020թ-ից վճարման ենթակա մաքսատուրքի գումարը ավելանալու է մոտավորապես վեց անգամ և բնական է, որ սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների էական կրճատում։
Այս պարագայում բացարձակ անհասկանալի է, թե ինչ նպատակով է պլանավորվում ապագայում Շիրակում կառուցել նոր ավտոմաքսատուն, որի համար պետք է ծախսվի մոտ քսան միլիոն դոլար /ինչպես հայտարարվել է/։
0Comments