Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողոպուտ է համարել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը: Այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:
«Եթե դուք ունեք սպասարկյալ, որը ճշտակատար կերպով վճարում է փողը, ինչպե՞ս կաող եք նրան չտալ այն, ինչ ցանկանում է: Դա կողոպուտ է կոչվում: Մենք այս պահին վճարել են 1,4 միլիարդ դոլար: Մեր զինվորականները եւ օդաչուներն ուսուցում են անցել: Չորս ինքնաթիռներ մեզ հանձնել են, մնացածը թողել»,- ընդգծել է նա: Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համլիրների ձեռքբերման պատճառով:
Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել է Անկարային, որ սպառազինությունների այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող է Թուրքիային մերժել F-35-ի վաճառքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments