Հայաստանը Ռուսաստանի եւ Վրաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է արտաքին քաղաքականության համատեղման սկզբունքով։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցով Երեւանի քվեարկության մասին հարցին։
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք ունի, ծավալուն օրակարգ եւ խոր հարաբերություններ։ «Մենք կշարունակենք, եւ դա նշված է կառավարության ծրագրում, ընդլայնել եւ զարգացնել նրա հետ մեր ռազմավարական հարաբերությունները»,- հավաստիացրել է Մնացականյանը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Երեւանը նաեւ կարեւոր օրակարգ ունի Թբիլիսիի հետ, որը վերաբերում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
РЕКЛАМАՀիշեցնենք, որ հունիսի 4-ին ՄԱԿ ԳՎ 7-րդ նստաշրջանում ընդունվել է բանաձեւ «Աբխազիայից եւ Ցխինվալի շրջանից հարկադրյալ տեղահանվածների եւ փախստականների կարգավիճակի մասին»։ Փաստաթղթի ընդունմանը «կողմ» է քվեարկել 79 պետություն, «դեմ»՝ 15, եւս 57 երկիր, նրանց մեջ՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։
0Comments