Վարչապետը մեր աչքերին նայելով ասաց,որ կպատժի

Օպերայի աշխատողները պահանջներ ունեն

Հարցազրույց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական ծրագրերի» ղեկավար Լեւոն Ջավադյանի և նույն թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանի հետ:/Մաս 1-ին/

-Շուտով կլինի մեկ տարի ,ինչ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ուշադրության կիզակետում է,և դրանից գլխավորը նախկին տնօրենի ՝Կոնստատնտին Օրբելյանի հարցն էր:Դա բացատրվեց այն բանով,որ տեղի է ունեցել խախտում և նա միանգամից երկու պաշտոն զբաղեցնել չի կարող :Նաև քննադատություն եղավ, ասելով,որ այդ ամենը արվել է նախկին իշխանությունների բարեհաճության շնորհիվ և հիմա պետք է շտկել,օրենքը տարածվում է բոլորի վրա:Օպերային թատրոնի ողջ աշխատակազմը մեկ մարդու նման կանգնեց: Չլսված բան տեղի ունեցավ.թատերական աշխարհի կարկառուն ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան,նշելով ,որ Նազենի Ղարիբյանը իր տեղում չէ,և պահանջեցին նրա հրաժարականը:Եվ ահա ձեզ նվեր մատուցեցին.ի պատասխան ձեր պահանջի,հայտարարվեց ,որ Նազենի Ղարիբյանը նշանակվում է Օպերայի կառավարման խորհրդի ղեկավար: Այս ամենը ինչո՞վ կբացատրեք,և ինչպե՞ս եք պատկերացնում ձեր համատեղ աշխատանքը:

Լեւոն Ջավադյան .Համատեղ աշխատանք չի կարող լինել, եթե մի օր որոշվի ,որ Նազենի Ղարիբյանը պետք է մնա, 7 մենք ստիպված պետք է ընդունենք, իհրակե մեր կոլեկտիվը երբեք չի ընդունի դա,դա կլինի կործանում առաջին հերթին Օպերային թատրոնի,հետո էլ մշակույթի համար:Օպերային թատրոնը ամենամեծ արվեստի օջախն է,ամենամեծ ՊՈԱԿ-ն ,ակցիաների շրջանականը կավելանա,մինչև գործադուլ,կամ որևէ այլ բան:

Հայկ Տիգրանյան.Սկսեմ այն բանից,որ երեկ Օպերայում տեղի ունեցավ ևս մեկ պրեմիերա,Ռոսսինիի <<Ճանապարհորդություն դեպի Ռեյմս>>, Կոնստսնտին Օրբելյանի օրոք վերջին մեկ տարվա մեջ 7-րդ Օպերան է ,և տիկին Նազենիի աթոռը կրկին դատարկ էր:

-Եթե նա գար ներկայացումների,պրեմիերաների,ամեն ինչ տեղը կընկնե՞ր:

Հայկ Տիգրանյան.Այո,մենք այդ ամենով կհասկանայինք,որ միգուցե նա ուզում է ինչ-որ երկխոսության մեջ մտնել մշակույթի և պետության ,կամ մշակույթի նախարարության և Օպերային թատրոնի հետ:Դա չկա:Մենք հիմա չենք էլ պահանջում,չենք էլ խնդրում,որպեսզի լինի այդ երկխոսությունը,բայց սպասում էիք,որ կլինեն մշակույթի նախարարը և այնտեղից բարձրաստիճան պաշտոնյաներ ,բայց չկային:

-Դուք բազմիցս հայտարարել եք,որ չեք ընդունում իրեն,որ կբոյկոտեք:

Հայկ Տիգրանյան.Բայց մենք նորից սպասում էինք:Դա խոսում է այն մասին,որ տիկին Նազենին չի սիրում Օպերային թատրոնը,օպերային արվեստը:Ինչպես է նա պատկերացնում շարունակել մեզ հետ համագործակցություն՝լինելով կառավարման խորհրդի ղեկավար և համագործակցելով աշխատակիցների,չի գալու թատրոն,չի շփվելու երաժիշտների,բալետի արտիստների, մեր մենակատարների,ղեկավարության հետ,առանց շփվելու որոշել է ,որ ինքը պետք է լինի,կամ իրեն ընտրել են և որոշել է,որ ինքը կլինի կառավարման խորհրդի նախագահը:Ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը:

-Ձեր կարծիքիով այն,ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ,ո՞րն էր նպատակը,ի՞նչն էին ուզում փոխել ձեր թատրոնում: Սա Նազենի Ղարիբյանի քայլն էր:

Լեւոն Ջավադյան .Շատ տարածված հարց է,այո,հենց Նազենի Ղարիբյանի քայլն էր:Սկզբից ,դեռ Լիլիթ Մակունցի ժամանակ նման հարց բարձրացավ,որ այդ երկու պաշտոնները անհամատեղելի են,կա օրենք,և խոսվում էր օրենքի՝ՊՈԱԿ-ի ղեկաարը իրավունք չունի զբաղեցնել այլ ղեկավար պաշտոն,բացի գիտական,մանկավարժական և ստեղծագործական:

-Ճիշտ էր տիկին Մակունցը ,օրենքը իսկապես նման կետ ունի:

Լեւոն Ջավադյան .Լիովին ճիշտ էր,սակայն կա մեկ նրբություն,տիկին Մակունցի փոխվելուց հետո տիկին Ղարիբյանի ժամանակ մեջբերումնոր էին անում օրենքի վրա,որ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործ պաշտոն չէ:Տարբեր տեսակի մեկնաբանություններ էին անում,բերում էին ձևակերպումներ ,որ օրինակ այստեղից ենթադրովւմ է,կամ մենք պարզեցինք,որ ստեղծագործական պաշտոն չէ,սկսում էին մեկնաբանել օրենքը,սակայն ի օգուտ մեզ է:ՀՀ օրենսգրքում կա պետական պարգևների և կոչումների մասին հոդված ,որտեղ պարզ նշված է մեկ արտահայտություն՝գեղարվեստական ղեկավար և այլ ստեղծագործ աշխատողներ:Այսինքն՝գեղարվեստական ղեկավարը ըստ օրենքի ստեղծագործ պաշտոն է:Ուղղակի այդ օրենքը չի բերվում ,այլ բերվում են ինչ-որ մեկնաբանություններ ուրիշ օրենքների. օրենքի տառը ավելի բարձր է , քան օրենքի մեկնաբանությունը:

-Դուք ասացիք,որ կվիճարկեք դատարանում:

Լեւոն Ջավադյան .Երկու ամիս է լրանում,որ մենք հանդիպել ենք վարչապետին:

-Ինչ տպավորություն ստացաք վարչապետի հետ հանդիպումից:

Լեւոն Ջավադյան .Շատ լավ,շատ կոնստրուկտիվ:Տեղում պարզվեց,որ վարչապետը նույնիսկ տեղյակ չէր,որ տիկին Նազենին նշանակել է նոր տնօրեն,մենք երբ ասացինք պարոն Փաշինյանին,որ տնօրենը արդեն նշանակված է,ինքը առաջարկեց,մինչ մեր հակափաստարկները ,ասացինք,որ 24 ժամվա մեջ կտանք հակափաստարկներ բոլոր ապացույցներով:Դրանից հետո ասաց՝մինչև բոլորը ուսումնասիրենք,ձեր աշխատաքնը նորմալ հունով կգնա,դրսից ոչ մի ներխուժում չի լինի,պարոն Օրբելյանի տեղակալը կմնա որպես տնօրենի պաշտոնակատար և ամեն ինչ նորմալ կլինի:

-Այդ լուծումը ձեզ բավարարե՞ց:

Լեւոն Ջավադյան .Այո,վերջերս էլ մենք Օպերային թատրոնում ասուլիսով հանդես եկանք, որ ասենք` պարոն Օրբելյանը ստիպված պետք է դատի տա պարոն Փաշինյանի որոշումը առաջին հերթին տիկին Ղարիբյանին նշանակել նախարարի պարտականությունները և երկրորդը` տիկին Նազենի Ղարիբյանի որոշումը պարոն Օրբելյանին աշխատանքից հեռացնելու համար : Դրանք շաղկապված են իրար հետ:

-Դուք ասացիք,որ վարչապետն ասել է` որոշումը կվերանայեն:

Լեւոն Ջավադյան .Ասում էր` երկու ամիս և մեր հանդիպումը պարոն Փաշինյանը այդպես էլ տեղի չունեցավ,հասկանում ենք ,որ երկրում կային շատ կարևոր հարցեր,զուտ տեխնիկապես երկու ամիս լրանալուց հետո պարոն Օրբելյանը այլևս չէր կարող վերականգնվել և նա դատի տվեց:

-Հիմա կա նաև այս քայլը՝Նազենի Ղարիբյանի նշանակումը,հիմա էլ կարող եք ասել,որ այս ամենից տեղյակ չի այս ամենից:

Հայկ Տիգրանյան.Ինձ թվում է այս ամենից վարչապետը տեղյակ չէ,այս ամենը եղել է ներքին կարգով մշակույթի նախարարությունում հավաքվել են այն մարդկի,ովքեր ընտրվեցին խորհդի անդամաներ,ի դեպ խորհրդի 8 անդամներից 4-ը մշակույթի նախարարությունից են,որն արդեն սխալ է,Օպերային թատրոնի խորհուրդ ,բայց մեծամասնությունը մշակույթի նախարարությունից,սխալ է:Այդ ընտրությունները տեղի են ունեցել նախարարությունում և մեզ չեն տեղեկացրել,Օպերային թատրոնի ղեակավարությունը և աշխատակիցները ամեն ինչ իմացանք մամուլից,ես տեղյակ եմ ,որ ժամանակին նման ընտրություններ կամ խորհրդի նիստի ժամանակ հրավիրվել են Օպերային թատրոնի տնօրենին ,այս անգամ նա տեղեկացել է մամուլից:

-Կարելի է սա համարե՞լ ձեր քայլերին պատասխան:

Լևոն Ջավադյան .Մշակույթի նախարարի պարտականությունները կրողը պայքար է մղում հայկական մշակույթի հետ:

-Բոլոր կամուրջները այրվա՞ծ են;

Լեւոն Ջավադյան .Տիկին Նազենիի հետ՝այո:

Հայկ Տիգրանյան.Երբ Կոնստանտին Օրբելյանը Օպերային թատրոնում էր,երկար տարիներ աշխատելով թատրոնում ,ես այդ փոփոխությունը տեսա . Օրբելյանի թատրոն գալուց հետո ամեն ինչ արդեն հանգիստ էր,բոլորը հանգիստ իրենց գործով էին զբաղված, լարված մթնոլորտ չկար թատրոնում և մեկ տարուց մի քիչ ավել անցնելուց հետո իմանում ենք,որ տիկին Նազենին ազատել է Կոնստանտին Օրբելյանին:Անընդհատ լուրեր կային,որ ինչ-որ բողոքում են Օպերային թատրոնի դեմ ,ովքե՞ր են այդ մարդիկ,տիկին Նազենին այդ մարդկանց կենսագրությունը կարդացե՞լ է, Օպերային ոլորտում արված ներդրումները, կարծում եմ՝ոչ:Նա ծանոթանում է միայն բողոքներին:

-Միայն դրանով է պայմանավորվա՞ծ:

Լեւոն Ջավադյան .Կողմնապահություն է իր կողմից:

Հայկ Տիգրանյան.Նա չի ուզում աշխատել Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ,միգուցե իր մարդն ունի ,որ նշանակի:Մեր երկրում հեղափոխություն է տեղի ունեցել,պարոն Փաշինյանն ամեն օր ասում է,որ չկա բարեկամ,մտերիմ,ընկրեր ,հարազատ,աշխատող մարդը պետք է աշխատի,չաշխատողը՝ոչ:Կոնստանտին Օրբելյանը աշխատում է,վառ օրինակ է բոլորի համար դրսից ներդրում անող ենք փնտրում ,մենք թատրոնում ներդրում անող ունենք՝նոր համերգներ, բեմադրություններ,շքեղ զգեստներ ,դեկորացիաներ,հյուրախաղեր,ներդրումը կա,տիկին Նազենի, ինչո՞ւ է խանգարում Կոնստանտին Օրբելյանին,որ իր մարդը լինի՞,ինչո՞ւ եք կողմնապահություն անում, ինչու՞ չեք թողնում աշխատող մարդը ,Օրբելյանի նման համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը Օպերային թատրոնը կառավարի:2 օր առաջ Կոնստանտին Օրբելյանը համաշխարհային երգչուհիներից մեկի՝Աիդա Գարիֆուրինայի հետ համաշխարհային մեծ բեմերից մեկում համերգ ունեցավ,և ընդհանրապես,երբ հետևում ես նրա կենսագրությանը և կյանքին ,համաշխահային դեմքերի հետ է աշխատում միայն, մեզ համար դա շատ լավ է:

-Տիկին Նազենի Ղարիբյանի կենսագրության մեջ էլ մի կետ կար՝Ֆրանսիայի քաղաքացի լինելու փաստը,դուք դա ևս բողոքարկելո՞ւ եք:

Լեւոն Ջավադյան .Տիկին Ղարիբյանի շնորհիվ մենք բոլորս իրավաբան ենք դարձել, ինքը Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքացի է,բնականաբար կառավարության անդամը չի կարող լինել երկքաղաքացի ,մյուս կողմից չի կարող լինել և ժամանակավոր պաշտոնակատար:Նման մի բան է ի հայտ եկել` պաշտոնը պարտականություններ կրող,նոր ձևավորված հասկացողություն:Մեր ներքին թղթաբանության սիստեմում,որով գերատեսչությունները իրար հետ շփվում են,Նազենի Ղարիբյանի ստորագրության կողքը սիստեմը ավտոմատ դնում է կեղծ կամ թերի ստորագրություն :Սիստեմը այսպես է արված.ի պաշտոնե չի թույլատրվում:

-Ահա շատ կոնկրետ փաստ:

Լեւոն Ջավադյան .Կոնկրետ փաստով Օրբելյանը հայտարարեց:Նախ ուզում եմ մի պարզություն մտցնել.պարոն Օրբելյանը դատի չի տվել Նիկոլ Փաշինյանին ,այդ թեման շահարվեց,նա դատի է տվել վարչապետի որոշումը Նազենի Ղարիբյանին նշանակելու այդ պաշտոնին,այսինքն՝ստանձնել մշակույթի նախարարի գործառույթները:

-Պարոն Փաշինյանը տեսնում է չէ,որ դուք դրա դեմ ընդվզեցիք,ողջ թատրոնը,թատերական աշխարհը կանգնեց, դրանից հետո այսպիսի քայլ է անում,ու դուք կրկին պնդում եք,որ Նազենի Ղարիբյանի որոշումն է,ինքը որոշեց գնալ խորհրդի նախագահ:

Լեւոն Ջավադյան .Դուք մարդկանց եք ասում,ովքեր հեղափոխություն են արել,մենք արել ենք հեղափոխությունը նույն ձևով ,ոնց բոլորը:Ինչպես էր ասում պարոն Փաշինյանը՝բոլորդ վարչապետ եք:

-Հիմա դուք վարչապետ եք,բայց չեք կարող ստորագրել և Նազենի Ղարիբյանին հեռացնել,բայց Նիկոլ Փաշինյանը կարող է ստորագրել և Նազենի Ղարիբյանին նշանակել:

Լեւոն Ջավադյան .Մենք հավատում ենք վարչապետին և հիմա էլ ենք հավատում նրան:Մեր կոլեգաներից մեկը ասաց ՝բա չէ,որ փաստորեն դռները փակվեցին,ես ուզում եմ ասել,որ դեռևս ոչ մի դուռ չի փակվել,մենք սպասում ենք:Վարչապետը երկու շաբաթ առաջ հայատարրել ,որ կոլեկտիվի ներկայացուցիչների հետ նորից հանդիպելու է ,որպեսզի ուղիներ գտնենք այս պատմությունից դուրս գալու.մենք սպասում ենք:

-Դուք այլընտրանք չեք թողնում,ասում եք՝ինքը չպետք է լինի և վերջ:

Հայկ Տիգրանյան.Դա միայն մենք չենք ասում:

Լեւոն Ջավադյան .Բացի թատերական գործիչներից ,որոնք միասնաբար դիմեցին տիկին Ղարիբյանին պաշտոնանկ անելու պահանջով,պարոն վարչապետը ինքը մեր աչքերին նայելով ասաց,որ եթե այդ փաստերի միջից մեր գոնե մեկ փաստը չհամապատասխանեց,նա աշխատաքնից կհեռացնի և կպատժի այդ փաստերի հեղինակին:

-Այդ փաստերից մի քանիսը:

Լեւոն Ջավադյան .Օրինակ 92 միլիոն դրամը,որը ըստ այդ փաստերի ասված էր,որ 2017 թվականի ընթացքում ֆինանսների ստուգումներ է կատարվել և հայտանբերել են 92 միլիոն դրամի չարաշահում մեր թատրոնում և դա ներկայացվել է վարչապետին:Հենց հաջորդ օրը,երբ մենք մեր հակափաստարկեները տվեցինք,տիկին Ղարիբյանը ասաց,որ 2017 թվականին արձանագրվել են ,բայց դա 2014-2017 թվականներին,երբ պարոն Օրբելյանը հանգիստ կյանք էր վայելում Միացյալ նահանգներում,բոլորովին այլ մարդիկ են ղեկավարել թատրոնը:Հետո տիկին Ղարիբյանը մի հետաքրքիր բան է ասում՝ասում է հետո ինքն ընդունել է այդ պարտքը և դրանով փաստորեն ընդունում է ,որ այդ չարաշահումները եղել են:Այո,ես կարող էի մեկ ուրիշ խորհուրդ տալ…

Շարունակությունն`այստեղ