Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում

Տեղեկությունը ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում

Օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին հայտնում է «Առաջին լրատվական»-ը: Տեղեկությունը ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում։

Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տևել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ և Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին։