Ինչպես է քրոնիկական հոգնածությունը կործանում կյանքը

Մանրամասներ
քրոնիկ հոգնածություն

Բովանդակությունը

  • քնի հետ կապված խնդիրներ,
  • վատ ֆիզիկական վիճակ,
  • ուրախության բացակայություն,
  • թուլանալու անհնարինություն,
  • վատ հարաբերություններ,
  • անվերահսկելի էմոցիաներ:

Քրոնիկական հոգնածության սինդրոմն (ՔՀՍ) այն վիճակն է, որում մարդը գտնվում է ոչ մեկ ամիս։ Դա ոչ թե հոգնածություն է, որը կարող է մարդ ունենալ օրվա ընթացքում, այլ շատ ավելի լուրջ ու վտանգավոր մի վիճակ, քանի որ ՔՀՍ-ն կարող է տարատեսակ հիվանդությունների նշան լինել։

Բայց ամենասարսափելին այն է, որ քրոնիկական հոգնածության սինդրոմը դանդաղ ու հետևողականորեն կործանում է մարդու կյանքը, ընդ որում՝ դուք կարող եք բացարձակապես դա չզգալ։

Ինչպե՞ս հասկանալ, որ դա պատահել է հենց ձեզ հետ։

Քնի հետ կապված խնդիրներ

Որպես կանոն, մարդիկ, ովքեր բախվել են քրոնիկական հոգնածության սինդրոմին, քնի հետ կապված լուրջ բարդություններ ունեն։ Նրանք կարող են երկար փորձել քնել, բայց ոչինչ էլ չստացվի։ Ինչ-որ մեկը, ընդհակառակը, քնում է, բայց քունը, միևնույն է, անհանգիստ է, դուք հաճախ եք արթնանում։ Իսկ ուրիշները գերազանց են քնում ու նույնիսկ այնքան, որքան պետք է, բայց, միևնույն է, իրենց հանգստացած չեն զգում։ Այդպիսի դեպքերում հավանաբար դուք գործ ունեք քրոնիկական հոգնածության հետ։ Դրանք այն բանի ճշմարիտ նշաններն են, որ դա քայքայում է ձեզ, հետևաբար պետք է օգնության խնդրանքով դիմել մասնագետի։

Վատ ֆիզիկական վիճակ

Քրոնիկական հոգնածության ենթարկված մարդու ֆիզիկական վիճակն էականորեն վատանում է առանց որևէ էական պատճառի։ Օրինակ՝ նկատվում են հաճախակի գլխացավեր, կոկորդի, հոդերի ու մկանների չանցնող ցավ, լիմֆոհանգույցների մեծացում պարանոցին ու թևատակերում։ Ձեզ համար ավելի ու ավելի է դժվարանում կենտրոնանալ ու ինչ-որ խնդիրներ լուծել, սովորական գործեր կատարել։ Մարդիկ նաև առավել սուր են արձագանքում լույսին, ձայնին։ Եթե դուք ձեզ մոտ վերոնշյալ սիմպտոմներից հայտնաբերել եք, ապա ավելի լավ է դիմել բժշկի։

Ուրախության բացակայություն

Անընդհատ հոգնած մարդու համար առավել դժվար է դառնում ուրախանալը։ Նույնիսկ հաջողություններն ու ձեռքբերումներն են դադարում դրական էմոցիաներ հաղորդել։ Հաճախ ինքնագնահատականն իջնում է մինչև զրոյական մակարդակ, իսկ գլխում պտտվում են այնպիսի մտքեր, թե դուք դրանց արժանի չեք։ Այդպիսի դեպքերում ավելի լավ է դիմել հոգեթերապևտին։

Եթե դուք չեք ուզում ոչինչ անել, ձեզ պատում են ծուլությունն ու այն գործերի հանդեպ ապատիան, որոնք նախկինում դրական էմոցիաներ էին հարուցում, դուք դիմադրում եք ցանկացած գործի, որը պետք է անել, իսկ դրանք շարունակում են կուտակվել՝ դրանով իսկ սադրելով ավելի մեծ զզվանք, ուրեմն՝ դուք ակներևաբար գործ ունեք քրոնիկական հոգնածության սինդրոմի հետ։

Անհնար է թուլանալ

Եթե նախկինում ձեզ համար հեշտ էր թուլանալ տաք լոգարանում կամ սուրճի գավաթի շուրջ, ապա այժմ այդ մեթոդները դադարել են աշխատել։ Ոչինչ չի կարող ձեզ ստիպել թուլանալ ու նոր ուժեր ձեռք բերել։ Այսպես է արտահայտվում քրոնիկական հոգնածությունը՝ դրանով իսկ աստիճանաբար քայքայելով կյանքը։

Վատ հարաբերություններ

Հաճախ քրոնիկական հոգնածությունը ոչ միայն ձեր կյանքն է քայքայում, այլև ձեզ շրջապատող անձանց։ Հաճախ դուք այլևս ուժ չեք ունենում ընկերների հետ շփվելու համար, դրա համար էլ հարաբերություններն աստիճանաբար ի չիք են դառնում։

Անվերահսկելի էմոցիաներ

Քրոնիկական հոգնածության սինդրոմով մարդիկ դադարում են վերահսկել սեփական էմոցիաները։ Դուք վատ տրամադրություն եք ունենում առանց դրա համար լուրջ պատճառներ ունենալու, հաճախ ագրեսիա կամ նյարդային գերլարված վիճակ եք ցուցաբերում, իսկ թունելի վերջում սկզբունքորեն լույս չի երևում։ Արդյունքում ցանկացած մանրուք կարող է հասցնել նյարդային խանգարման։

Ի՞նչ անել

Քրոնիկական հոգնածության սինդրոմը բարդ վիճակ է, որի դեմ դեղամիջոցներ չկան։ Այս հարցի լուծման համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ։ Այդ վիճակից դուրս գալու համար առաջին հերթին պետք է դիմել բժշկի, քանի որ հաճախ քրոնիկական հոգնածությունը հանդիսանում է ինչ-որ հիվանդության հետևանք։

Բացի դրանից՝ արդեն հիմա անհրաժեշտ է կարգավորել օրվա և քնի ռեժիմը։ Ցանկալի է մերսման գնալ, կարգավորել սեփական սննդակարգը։