Քրեակատարողական ծառայությանն է տրամադրվել շտապօգնության 12 մեքենա և 1 ռեանիմոբիլ

Տարվա սկզբից կալանավորված անձանց և դատապարտյալների համար գործում է պետպատվերի բարելավված փաթեթ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից։

12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ տրամադրվեցին Քրեակատարողական ծառայությանը՝ բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով։

Հիշեցնեմ նաև, որ տարվա սկզբից կալանավորված անձանց և դատապարտյալների համար գործում է պետպատվերի բարելավված փաթեթ, որը իր ներառում է բոլոր կարևոր հիվանդանոցային ծառայությունները»։