ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը թոռնուհու ուղեկցությամբ Պարարվեստի պետական քոլեջում այսօր մասնակցել է նախագահի հիմնադրամի միջոցներով վերանորոգված դասասենյակների բացմանը:
Այնուհետև հյուրերը վայելել են պարային ներկայացում, որի ավարտին Նունե Սարգսյանն անակնկալ է մատուցել պարողներից երկուսին՝ հնարավորություն ընձեռելով այցելել Ռուսաստանի պետական ակադեմիական «Մեծ» թատրոն:
0Comments